Լրահոս

05.03.2012 17:12


Երկրաշարժ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին  տեղական ժամանակով ժամը 15.12-ին Հայաստանում` Աշոցք գյուղից 17 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է` Աշոցքում, Բավրայում, Զույգաղբյուրում, 3-4 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը